Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«ՀՀ վարչապետը ներկա է գտնվելու Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումը կայանալու է հունիսի 6-8-ը: Այն բացառիկ միջոցառում է տնտեսության և բիզնեսի աշխարհում: Ֆորումն անցկացվում է 1997 թվականից, 2006 թվականից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև շփումների համար:
Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: