Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Նախարարի խոսքը մայիսի 17-ին մեջբերում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լավ է, որ մենք համաձայնության հասանք, որ Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. այդ թվում, որպեսզի միլիոնավոր ռուսաստանցիներ կարողանան պաշտպանության հասնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում»,- նշել է Մաասը:
Նախարարը նաեւ հայտնել է, որ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի հարթակներում: «Ըստ որում խոսվել է նաեւ Ուկրանիայի մասին, որտեղ մեզ անհարժեշտ էՌուսաստանի կառուցողական ավանդը, եւ Իրանի մասին»,- նշել է նա:
«Մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը»,- ընդգծել է Մաասը, հաղորդել էՏԱՍՍ-ը:
Save