Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց և քվեարկեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 8/20 ընտատեղամասում։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

