Գիշերը հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ամբողջ տարածքում բացված 2005 ընտրատեղամասերից 48-ում հանձնաժողովի 50 անդամ բացակայել է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով հարցին, թե ինչն է պատճառը, որ ընտրատեղամասերում ներկա չեն հանձնաժողովների նախագահները և այլ անդամներ։

«Բոլոր տեղամասերը առավոտյան 7–ից սկսել են իրենց աշխատանքը, և բոլորը ժամը 8–ից սկսել են ընդունել ընտրողներին։ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ հանձնաժողովի որևէ անդամ չի ներկայանում տեղամաս, եթե 8-ից 7-ը ներկա է, ապա համալրման կարիք կարող է չլինել։ Օրինակ` 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված»,– ասաց Հովակիմյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930