«Մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք էլ ժողովրդի կառավարությո՞ւն». Սերգեյ Բագրատյանը՝ նախարարին
ԱԺ-ում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախարարության 2018 թվականի բյուջեով նախատեսված հաշվետվությունը՝ նշեց, որ պետք չէ իրենց համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, քանի որ իրենք ժողովրդի կառավարությունն են։
Արձագանքելով նախարարի այս խոսքին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արտահայտեց իր զարմանքը։
«Տիկին Բաթոյան, բոլորից կսպասեի նման արտահայտություն, բայց ոչ ձեզանից, մի անգամ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի կառավարության վրա չգոռանք։ Կարծես թե մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք էլ ժողովրդի կառավարությո՞ւն։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք»,- ասաց Ս. Բագրատյանը։
Զվարթ Խաչատրյան