Աղոթքով ու հայցով ընտրեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում հանուն Հայաստանի անվտանգության և բարօրության։ Այդ մասին Վեհափառ Հայրապետը հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին, ծանր փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի այսօր և միշտ։ Ամեն»,- ասաց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետին ընտրատեղամաս ուղեկցեցին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը և այլ հոգևորականներ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930