ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ընտրախախտումների վերաբերյալ
Վաղ առավոտյան՝ 8.00-ից, Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, և արդեն իսկ ահազզանգեր կան իշխանությունների ու նրանց վերահսկողության տակ գտնվող թաղային ու համայնքային «հեղինակությունների» կողմից ընտրախախտումներ մասին:
Այսպես՝
‼️35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում

‼️Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։
Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։

10:17
9/51 ընտրատեղամասում ընտրողներից մեկին բոլոր քվեաթերթիկները չէին տվել։ Նա քվեախցից դուրս եկավ ու պահանջեց՝ 1, 2 և 3 թերթիկները:
10:20
Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի հարակից տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, մեկ այլ քաղաքացու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի միջև։
Վերջինիս ավտոմեքենայի վրա փակցված են եղել ՔՊ-ի նախընտրական քարտեզն ու «16» համարի քարոզչական պիտակը։ Ոստիկանը քաղաքացու հորդորով զգուշացրել է ՔՊ֊ականին հեռացնել քարոզչական նյութերը ընտրական տեղամասի դիմաց կայանած ավտոմեքենայի վրայից, սակայն ՔՊ վստահված անձը հակադարձել է. «Սա իմ սեփական տարածքն է»։
Միջադեպի ընթացքում մեկ այլ քաղաքացի ևս նկատողություն է արել քարոզչական նյութերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ականը կոպտել է ՝ ասելով. «Գնա գլուխդ պոկի»։

10:25
28/1, 36/5 ընտրատեղամասերում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում

10:43
🔺 Ահազանգ․ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանության ծառայողը քվեարկությունից հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը, ըստ տեղեկությունների, արդեն արձանագրվել է հանձնաժողովի կողմից։
🔺 Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտում․ ըստ ահազանգի՝ ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։
🔺 Նշվում է, որ դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումը արձանագրելու համար, սակայն վերջինս հրաժարվել է համապատասխան գրառում կատարելուց։
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղ առավոտից հայտնում է ընտրատեղամասերում արձանագրած տարաբնույթ մի շարք ենթադրյալ խատումների մասին։ Կազմակերպության հաղորդմամբ՝
Թիվ 23/41 տեղամասում ժամը 10։00-ի դրությամբ կուտակում է։ Թիվ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել։
Թիվ 3/13 ընտրատեղամասում քվեատուփը տեղադրված է եղել անմիջապես մուտքի դռան դիմաց, իսկ նույն տեղամասում արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
Թիվ 8/9 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ թիվ 10/1 ընտրատեղամասում տեղադրված են եղել քարոզչական պաստառներ, ինչը կարող է հակասել ընտրական օրենսդրության պահանջներին։
Թիվ 23/42 ընտրատեղամասում իրականացվել է քվեարկության ընթացքի նկարահանում։
Գորիսի 34/03 ընտրատեղամասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, ըստ իրենց տվյալների, օգնության կարիք ունեցող ընտրողին ուղղորդել է 3-րդ համարի քվեաթերթիկը դնել տրցակի տակ։
«Արդար Քվե»-ն ահազանգում է՝ դիտորդական առաքելության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման մասին։ Ըստ հաղորդման՝ դիտորդներին թույլ չի տրվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, և նրանց հորդորել են ներկայանալ միայն ժամը 08:00-ից հետո։
35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում։
25/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:
4/19 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել, որը տեսագրվել է։
10:56
Ահազանգ քաղաքացուց․«Իմ տան վրա թուրք են բերել- գրանցել»։

11:20
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին ուղորդում են ընտրության
Լոռու մարզի Օձուն բնակավայրի վարչական ղեկավար Ամրաստան Ջանինյանը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին ուղորդում են ընտրության։ Այս մասին տեսանյութ են տարածել տելեգրամյան ալիքները։

11:53
Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 2/37 ընտրատեղամասում հայտնաբերվել է 3 դեպք, երբ ընտրողների հասցեներում այլ քաղաքացիներ են գրանցված եղել
12:00
Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 2/37 ընտրատեղամասում հայտնաբերվել է 3 դեպք, երբ ընտրողների հասցեներում այլ քաղաքացիներ են գրանցված եղել
12:10
Մեծ Այրում համայնքում տեղակայված թիվ 24/37 ընտրատեղամասից ահազանգում են, որ վարչական ղեկավար Արսեն Ղարագյոզյանը ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնած է եղել ցուցակներով ու ուղղորդելիս է եղել բնակիչներին։ Վարչական մասն ու մանկապարտեզը նույն շենքում են, ղեկավարի աշխատասենյակի դուռը և ընտրատեղամասի մուտքի դուռը իրար մոտ ու ըստ ահազանգող բնակչի` վերջինս միջամտում է ընտրական պրոցեսին։ Նկարահանման պահին վարչական ղեկավարը տարածքում չէր, սակայն նրա եղբայրը՝ Կամո Ղարագյոզյանը, ընտրատեղամասի բակում էր մի խումբ երիտասարդների հետ ու «կառավարում» էր իրավիճակը։ Ահազանգից հետո հենց վարչական ղեկավարի եղբայրն է զգուշացրել Արսեն Ղարագյոզյանին հեռանալ տարածքից՝ տեսախցիկի առջև չերևալու համար։
14:29
Ահազանգ․ դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը, այս մասին հայտնում են կուսակցությունից։
***
Հրատապ.6\27,6\26 ընտրատեղամասերի մոտ ՔՊ-ն քարոզարշավ է անում. ոստիկանությունն անգործության է մատնվել
Նշենք, որ իշխանության օգտին կատարվող խախտումը չի վերացվում՝ անգամ նախազգուշացումներից հետո։ Ոստիկանն ասում է՝ մենք կապ չունենք, մեզ ասել են ավտոմեքենայի հետ կապ չունեք
15:18
Թեղուտում` 38/11 ընտրատեղամասում, վարչական շրջանի ղեկավարը առավոտվանից ընտրատեղամասից դուրս չի գալիս, ո´չ ոստիկանություննա արձագանքում է արձագանքում, ո´չ էլ հանձնաժողովի նախագահը։
Դրսում էլ կուտակումներ են ու հյուրասիրության միջոցառում է:
15:35
Թիվ 14/12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է․ 15, 16 և 19 համարների սեղանների վրա դրանք զգալիորեն ավելի շատ են, իսկ 3 և 7 համարների սեղանների վրա՝ քիչ։

15:54
Արագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն են


