ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:
Պատգամավորները և կառավարության անդամները կշարունակեն ելույթներ ունենալ 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից:
Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները:
Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։
Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միեւնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռեւս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։
Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը:
Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի:
Վրաստանի նախագահի վարչակազմի շենքի պատմական մասի վերանորոգումն ավարտված է. Թբիլիսիում Օրբելիանիների իշխանական պալատը կկահավորեն հնամենի կահույքով՝ նպատակ ունենալով վերստեղծելու այն ժամանակվա դարաշրջանը:
«Դա կլիներ ճիշտ, արդար ու ավելի նորմալ, եթե պաշտոնապես հայտարարվեր, դա կլիներ նորմալ դիվանագիտական աշխատանք, բայց քանի որ դա ևս տապալված է նոր ՀՀ իշխանությունների ոճով, զվարճալի ձևով է տեղի ունենում»,- ասել է Կարախանյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում:
Ադրբեջանական բանակը պատրաստ է կրկնել 2016թ. ապրիլի գործողությունները:
Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ:
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
«Իրանն այժմ աջակցության կարիք ունի, նաև միջազգային զանազան կառույցների շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ աջակցությունն այսօր, ինչ-որ առումով խորհրդանշական իմաստով չափազանց կարևոր է Իրանի համար՝ նույնիսկ ուղերձների մակարդակով»։
Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներկայիս կառավարությունը կատարել է լրջագույն հայեցակարգային սխալներ, որոնց արդյունքում՝ մասնավորապես, էապես մեծացել է Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու վտանգը, բայց սա ծավալուն թեմա է և առանձին խոսակցության նյութ»։
Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի պաշտոնների թեկնածուներ Ռորի Սթյուարտի եւ Մայքլ Գոուվի թիմերը բանակցություններ են սկսել ուժերի միավորման շուրջը՝ ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնին դիմակայելու համար:
Եթե վերանանք իզմերի թեմայից, ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանի ելույթը ներքաղաքական առումով կարևոր մեսիջ ուներ, որի վրա շատ մեծ ուշադրություն չդարձվեց։ Հայտարարվեց, որ իշխող կուսակցությունը, ի վերջո, պետք է հասկանա՝ ինչ դիրքորոշում ընդունել այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, եղել են ընդդիմություն, իսկ հիմա ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ապա առանձնացրեց համագումարի մի քանի դրվագներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում չեղարկել իր մասնակցությամբ այս շաբաթվա ընթացքում պլանավորված միջոցառումները:
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը։ Դատարանն իր աշխատանքը կշարունակի վաղը։
Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի եւ Քեթ Միդլթոնի հանդիսաերթի ոստիկանական մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարել 83-ամյա մի կնոջ: