Ինչո՞ւ են հետապնդումներ իրականացվում ընդդիմադիր ուժերի նկատմամբ. ռուս լրագրողը՝ Փաշինյանին
Երևանի 8/20 տեղամասային կենտրոնում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում ռուս լրագրողներից մեկը նրան հարցրեց՝ ինչո՞ւ են հետապնդումներ իրականացվում ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մասնավորապես, փորձ արվեց «Ուժեղ Հայաստան»-ին ընտրապայքարից դուրս թողնել, ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց.
«Իսկ ո՞վ է փորձել: Դրանք գործընթացներ են, որոնք տեղի են ունենում համաձայն ՀՀ ընտրական օրենսդրության: Եվ դուք գիտեք, որ, ցավոք սրտի, կան բազմաթիվ փաստեր ընտրական կոռուպցիայի, և ՀՀ պետական ինստիտուտները պետք է արձագանքեն դրան»:

