«Ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ» լուրի առնչությամբ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել
ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պարզաբանում են, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։
«Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

