#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԿՈՉՈՎ

Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։

Որևէ ընտրություն, և այս պարագային սա, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Կեղծավորություն է և խաբեություն է, երբ դու չես գնում քվեարկության, քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացում և ուրիշից հետո պահանջում ես, որ քո կյանքը բարեփոխվի։

Ով չի գնալու քվեարկության, ոչ թե հետո իրավունք չունի խոսելու, այլ ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ Մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար և դուք մնաք այդ որոշումների ներքո»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930