Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:
Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով:
Վաշինգտոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը կոնսուլտացիաներն աշխատանքային մակարդակում կվերսկսվեն մոտավորապես երկու շաբաթ հետո:
Հուլիսի լույս 23-ի գիշերը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային մասում:
«Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի: ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասել է նա։
«Հետաքրքիր է՝ երբ Նիկոլ Փաշինյանն իմացել է ֆինանսավորման ավելացման մասին, մուննաթ եկե՞լ է կրկին, թե՞ ոչ, չի՞ ասել, որ մի 2 օլիգարխի թափ տա, այդ փողը կստանա, ինչպես ասում էր Յունկերի հետ առաջին հանդիպումից հետո»։
Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվոպական միության և Ռուսաստանի միջև։ Այդ երկընտրանքում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանության լեգիտւմությունն է, որը, սակայն, վերջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար։ Առայժմ՝ անօգուտ և չհաջողված փորձերի համար։
Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին գյուղապետ Երվանդ Կարապետյանը 2014-2016թթ. իր պաշտոնավարման շրջանում թույլ է տվել պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչի արդյունքում գումարներ է շորթել համայնքային բյուջեից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում կրճատումների հերթական ալիքն է մոտենում, մասնավորապես՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև սեպտեմբերի 1-ն աշխատանքը կկորցնեն մի քանի տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ լրագրողներ, մոնտաժային աշխատողներ, օպերատորներ և «Օրբելի կենտրոնի» վերլուծաբաններ:
Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ:
Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրաժեշտ տալ իրականությանը, և ժողովրդի հետ անմիջական շփումը դառնում է մի տեսակ անցանկալի և պարտադրված երևույթ։
Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հուլիսի 22-ին տեղի է ունեցել բախում՝ զենքի օգտագործմամբ: Դրա հետևանքով տուժել է 5 մարդ:
Հուլիսի 18-ից մեկնարկել է ՀՀ վարչապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի 5-օրյա այցը Ռուսաստան: Սա Սինանյանի առաջին այցն է արտերկիր: Հասկանալի պատճառներով Զարեհ Սինանյանն իր արտերկրյա ուղևորությունները սկսում է Ռուսաստանից։
«Ուզում եմ հարցնեմ՝ դու վարչապե՞տ ես, թե՞ հեքիաթասաց, դու պատկերացնո՞ւմ ես, որ քո ասածն իրականության հետ կապ չունի, 80 մլն-անոց Թուրքիայի դեմ ես նման լավ կենացներով խոսելո՞ւ, 15 մլն-անոց Ադրբեջանի՞, թե՞ այլ սպառնալիքների»։
Նման հայտարարության պատճառն իշխանությունների գործողություններն են հանդիսացել։ Այն, ինչ դատական համակարգի բարեփոխումների անվան տակ իրականացվում է՝ մտահոգությունների տեղիք է տալիս։ Մեր գնահատմամբ, այդ ամենը ոչ թե դատական համակարգի բարեփոխումներ են, այլ այդ համակարգը նվաճելու, խամաճիկ դատարաններ ունենալու գործընթաց, որի շուրջ հայտարարությանը միացած կուսակցություններն ունեին ընդհանուր փոխըմբռնում և հանդես եկան նման հայտարարությամբ։
Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման:
Հայաստանում ներկայումս ծավալվում է մի դիսկուրս, որը երևան է բերել մեր հասարակության ներսում առկա հասարակական-քաղաքական արժեբանական խորքային հակասությունները: Հիմնական և խորքային բախումը, կարծում եմ, քաղաքական կոնսերվատիզմի և լիբերալիզմի միջև է:
Սահմանադրագետ Արամ Վարդևանյան խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքիր ու աննախադեպ իրավիճակ է ձևավորվել, քանի որ հաճախ չի լինում, երբ դատարանում գործը մեղադրող կողմից ներկայացնի գլխավոր դատախազը։
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
«Նախագահ Տուսկը բավականին երկարատեւ քննարկում է ունեցել, հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել՝ արագացնելու երկխոսությունը վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստատեսային եթերի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և թուրքական սպառազինության մասին:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված վերջին իրադարձությունները մի շարք կարևոր երևույթների են հանգեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այս խորհրդարանում, բացի 10-15 հոգուց, որոնք քիչ թե շատ ինչ-որ բան հասկանում են, շատերին մենք չենք ճանաչում և սկսում ենք ճանաչել, եթե իրենց հետ ինչ-որ զվարճալի բան է տեղի ունենում: Մոտ 70-80 օրենսդրական որոշում կառավարությունն է բերել, և ընդամենը 10-12-ը՝ խորհրդարանից է եկել: Այսինքն՝ դա ևս փաստում է, որ ներկա խորհրդարանը հիմնականում ընդունում է այն, ինչ բերվում է կառավարության կողմից:
Պետական իշխանության թևերի միջև հավասարակշռության և փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեությունը ցանկացած երկրի զարգացման գրավականներից է:
«Գագիկ Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ։ Առավել ևս, երբ հենց ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հակառակ կողմում է հայտնվել։ Կարծում եմ՝ սա ևս կարևոր է ընդգծել, ինքն իրավունքները խախտողների շարքում է հայտնվել հենց ՄԻԵԴ-ի մասով»:
Իսպանիայի Կոռուպցիայի գործերով դատախազությունն ութուկես տարվա ազատազրկում է խնդրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ տնօրեն Ռոդրիգո Ռատոյի համար՝ Bankia բանկի սակարան դուրս գալու գործով:
«Հույս ունեմ, որ չենք հասնի Եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Հուսամ՝ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան՝ լրագրողներիդ, փաստաբանների, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են»:
Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ: Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել: