«Եթե ճամփորդությունները չխախտեք, ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները…». Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում խոսելով վիզաների ազատականացման մասին խոսելով՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց.

«Նախագահ Տուսկը բավականին երկարատեւ քննարկում է ունեցել, հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել՝ արագացնելու երկխոսությունը վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար:

Գիտեմ, որ վրացիների հետ է խոսում հայկական կողմը՝ վրացիների փորձին ծանոթանալու նպատակով: Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ-ի կողմից, այլապես պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքեր ուղղել այս ուղղությամբ:

Առանց ջանքերի ոչ մի բան տեղի չի ունենա: Եթե ճամփորդությունները չխախտեք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները, ապա ամեն ինչ կշարժվի այլ ուղղությամբ: Իմ առաքելության ավարտից հետո իրավիճակը չի փոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031