Բաժիններ՝

Իսպանիայի դատախազությունն 8 տարվա բանտարկություն է խնդրում ԱՄՀ-ի նախկին ղեկավարի համար

Իսպանիայի Կոռուպցիայի գործերով դատախազությունն ութուկես տարվա ազատազրկում է խնդրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ տնօրեն Ռոդրիգո Ռատոյի համար՝ Bankia բանկի սակարան դուրս գալու գործով: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է El Mundo թերթը։

Գերատեսչությունը Ռատոյին մեղադրում է ներդրողներին դիտավյորյալ մոլորեցնելու եւ խաբելու մեջ: Բացի դրանից, գործով անցնողներին կասկածում են խարդախության եւ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեջ: Համարվում է, որ ֆինանսական հիմնարկության նախկին ղեկավարությունը կարող էր կեղծ տվյալներ տրամադրել 2011 թվականին բանկը սակարան դուրս գալու համար: Ռոդրիգո Ռոտան զբաղեցրել է Իսպանիայի փոխվարչապետի (1996 – 2004), ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրենի (2004 – 2007) եւ Bankia բանկի նախագահի (2010 – 2012) պաշտոնները:

Ավելի վաղ նա դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման ֆինանսական խարդախության գործով: Դատավարությունը, որով անցել է ավելի քան 60 մարդ, կապված էր Caja Madrid (ավելի ուշ Bankia) բանկի այսպես կոչված սեւ քարտերի հետ, որոնցով պահվել են թագավորության հարկային ծառայություններից թաքցված միջոցներ: Մեղադրական կողմի վարկածի համաձայն՝ այդ քարտերի միջոցով 2003-ից մինչեւ 20212 թվականը կասկածյալներն ավելի քան 12 միլիոն եվրո են ծախսել անձնական կարիքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս