Բաժիններ՝

Թուրքիայում 1 տոննա մարիխուանա է առգրավվել

Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Բաթմանի նահանգային անվտանգության վարչության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Բաթմանի մուտքի մոտ կանգնեցրել են վարորդ Ա.Յ.-ի մեքենան:

Ոստիկանական հատուկ վարժեցված շների մասնակցությամբ կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է պլաստիկե խողովակների մեջ թաքցված 1 տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ:

Վարորդը ձերբակալվել է, թմրանյութն՝ առգրավվել: Ըստ աղբյուրի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության այս դեպքը կարող է առնչություն ունենալ Թուրքիայում  ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031