«Հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները»

«Եվրոպական միությունն աջակցություն է տրամադրում կոնկրետ աշխատանք իրականացնելու համար։ ՀՀ նոր իշխանությունները ԵՄ-ին բավականին հավակնոտ բարեփոխումների փաթեթ են ներկայացրել, առաջարկել են մեծացնել ֆինանսական աջակցությունը՝ բարեփոխումները մի քանի ոլորտներում իրականացնելու համար, և դա դրական արձագանք է ստացել հետհեղափոխական շրջանում մի քանի դրական տեղաշարժերից հետո»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության ավելացմանը։

«Ինչպես դեսպանն ասաց, այս փուլի համար ԵՄ-ն հիմնվել է ՀՀ կառավարության ցույց տված մի քանի արդյունքների վրա, որոնցից առաջինն ընտրություններն են, և ԵՄ-ն արձագանքեց այդ առաջընթացին՝ տրամադրելով հետագա ժողովրդավարական առաջընթացի համար աջակցություն։ Բայց հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները։

«Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի: ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասել է նա։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս