Չինաստանի և Ռուսաստանի հայտարարությունները կազդեն ԱՄՆ-ի հաշվարկների վրա

Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված  վերջին իրադարձությունները մի շարք կարևոր երևույթների են հանգեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վերջին շրջանում  Իրանի հետ կապված զարգացումները, որոնք սրեցին իրադարձությունները ընդհանրապես Մերձավոր Արևելքում, հանգեցրին մի շարք կարևոր երևույթների: Ռուսաստանը վերջերս առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը ոչ միայն իր գործընկերն է, այլ նաև դաշնակիցը: Դա նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և հետո էլ վերահաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Չինաստանը նույնպես հայտարարել է Իրանին իր աջակցության մասին: Այնպես, որ, եթե ԱՄՆ-ն փորձի Իրանի հետ հարաբերություններում ավելի սրացման գնալ, գործ կունենա նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ: Իհարկե, եթե բանը հասնի ռազմական գործողություններին, համոզված եմ, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը չեն խառնվի դրան, սակայն զենքով և զինամթերքով աջակցություն կցուցաբերեն Իրանին»,- ասաց Սաֆրաստյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031