ԱԺ նախագահի ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:

Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել էր նաեւ վրացական պատվիրակությունը` Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Արչիլ Տալակվաձեի գլխավորությամբ:

Ասենք, որ Վրաստանի ԱԺ նախագահը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի «բուռն եւ երկարատեւ» 9 հոգով (ներառյալ պետաիրավականի ներկայացուցիչ Աննա Կարապետյան)` 12-օրյա այցի, ընդամենը հինգ օրով է մեկնել` երկու-երեք պատգամավորների ուղեկցությամբ։ Ընդ որում, ինչպես միշտ, նրանց շատ ավելի լավ են ընդունել եւ բարձր մակարդակի հանդիպումներ ապահովել, քան Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք` նման պատմություն եղավ ժամանակներ առաջ. Վրաստանի վարչապետին Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, անչափ ջերմ էին ընդունել, քան «իր հեղափոխության» մասին եվրոպացիներին պատմող Նիկոլ Փաշինյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս