Մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրեւների ժամանակ, որոնք շարունակվում են Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում:
«Ըստ «Հայկական ժամանակի» իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա:
Պակիստանը պատրաստ է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին:
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
«Այս հարցով դիմեք Պետրոս Ղազարյանին: Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան կամ պատասխանվել են ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»:
Ես չտեսա հպարտ ու առնական այն ժողովրդին, որ անցած պատերազմում փառավոր հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ, ես փնտրեցի ու չգտա նաև հաղթանակած սերնդին: Դրա փոխարեն ես գտա հուսահատված, հուսալքված, հիասթափված մարդկանց, որոնք ոչ թե ապրում, արարում են, այլ հազիվ հազ գոյատևում են շքեղաշուք պալատների ու ամրոցների հարևանությամբ:
Մեր հարցին, թե ի՞նչն էր հատկապես նրանց հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, Գեորգի Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն էր հետաքրքրում, ընդամենը կարող է ասել, թե նրանք ի՞նչ են արել:
Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ:
«Ստորագրահավաքն արդեն 5-րդ օրն է ընթանում, բայց մենք, բառիս բուն իմաստով, գտնվում ենք տեղեկատվական բլոկադայի մեջ: Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացիները չտեղեկանան ստորագրահավաքի մասին: Բայց որքան մեզ վրա ճնշումը շատ է, այնքան մեր կողմից դիմադրությունն ավելի մեծանում է, և մենք օր օրի կարողանում ենք ճեղքել այդ բլոկադան, քաղաքացինեը գալիս են, տեղեկանում են, ստորագրում են»,- նշեց Վահագն Չախալյանը:
Արտասովոր բարձր ջերմաստիճանները, որոնք հաջորդ շաբաթ կհաստատվեն Ֆրանսիայում, վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով:
ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան:
Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:
Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով:
Վաշինգտոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը կոնսուլտացիաներն աշխատանքային մակարդակում կվերսկսվեն մոտավորապես երկու շաբաթ հետո:
Հուլիսի լույս 23-ի գիշերը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային մասում:
«Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի: ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասել է նա։
«Հետաքրքիր է՝ երբ Նիկոլ Փաշինյանն իմացել է ֆինանսավորման ավելացման մասին, մուննաթ եկե՞լ է կրկին, թե՞ ոչ, չի՞ ասել, որ մի 2 օլիգարխի թափ տա, այդ փողը կստանա, ինչպես ասում էր Յունկերի հետ առաջին հանդիպումից հետո»։
Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվոպական միության և Ռուսաստանի միջև։ Այդ երկընտրանքում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանության լեգիտւմությունն է, որը, սակայն, վերջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար։ Առայժմ՝ անօգուտ և չհաջողված փորձերի համար։
Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին գյուղապետ Երվանդ Կարապետյանը 2014-2016թթ. իր պաշտոնավարման շրջանում թույլ է տվել պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչի արդյունքում գումարներ է շորթել համայնքային բյուջեից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում կրճատումների հերթական ալիքն է մոտենում, մասնավորապես՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև սեպտեմբերի 1-ն աշխատանքը կկորցնեն մի քանի տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ լրագրողներ, մոնտաժային աշխատողներ, օպերատորներ և «Օրբելի կենտրոնի» վերլուծաբաններ:
Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ:
Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրաժեշտ տալ իրականությանը, և ժողովրդի հետ անմիջական շփումը դառնում է մի տեսակ անցանկալի և պարտադրված երևույթ։
Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հուլիսի 22-ին տեղի է ունեցել բախում՝ զենքի օգտագործմամբ: Դրա հետևանքով տուժել է 5 մարդ: