«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»:
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը պլանավորված է 2019 թվականի սեպտեմբերին:
ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու համար: Այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցը, որը ջուր լցրել ոստիկանության աշխատակցի վրա, կարող է 4 տարով բանտ ուղարկվել:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո Իսրայելը ճնշում է գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի Թուրքիան հեռացվի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։
Չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը շարունակելու Սպիտակ տան մտադրությունը հարկ է F դիտել որպես սխալ, որը թույլ չի տա Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին հաղթահարել կոնֆլիկտային իրադրությունն առեւտրի ոլորտում:
2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը:
Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարելով աննախադեպ իրադարձություն:
Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին:
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը շրջանի քաղաքապետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի կողքին իր և իր կնոջ արձաններն է կանգնեցրել:
«Արցախում ակտիվ քաղաքական շրջան է, և, առհասարակ, բոլորիս պարտքն է, որպեսզի պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, օրենքն ու սահմանադրական կարգը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանից ուղերձով է հանդես եկել և տեղեկացրել, որ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում.
Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմավորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում է «Sputnik Բելառուս»-ին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններից հետո Պահպանողական կուսակցությունը կորցրել է երկու պատգամավոր եւ իր մեծամասնությունը կրճատել մինչեւ մեկ ձայն:
ԱՄՆ-ի իշխանությունները կշարունակեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի դեռ Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական համաձայնագիր չեն կնքի:
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի իշխանությունները որոշել են արտաշիրմել բանկերի լեգենդար կողոպտիչ Ջոն Դիլինջերի աճյունը, որն սպանվել է 85 տարի առաջ:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման՝ 2011 թվականին վերացված պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել է վերջին երկու տարվա ընթացքում:
Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն ընդունել է, որ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելը դյուրին չի լինի:
Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո ԱՄՆ-ում այդ կործանիչների համար հատուկ կրթություն ստացող թուրք օդաչուները սկսել են վերադառնալ Թուրքիա, իսկ այդ երկրի կողմից արդեն գնված չորս Ֆ-35-երը մնացել են ԱՄՆ-ում:
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է 6 հազար միավոր բնակարանի շինարարությունը հրեա նորաբնակների համար եւ 700 տների ու բնակարանների կառուցմանը պաղեստինցիների համար Հորդանան գետի Արեւմտյան ափին:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ չեն ազդի Իրանի ազգային շահերի պաշտպանության նրա աշխատանքին:
Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ արձակուրդից վերադառնալուց հետո, հնարավոր է՝ ներկուսակցական հավաք հրավիրի, իշխող ուժի ներսում օրակարգային հարցեր կան։
«Դա շատ անտեղի է, որովհետև ի՞նչ ենք մենք ակնկալում, արդյո՞ք համապատասխանում է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է մեր Սահմանադրական դատարանը որոշի, համենայն դեպս՝ այն դատարանը, որ պետք է ունենանք»։