Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նշենք, որ վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով։

Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930