Բաժիններ՝

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ռուսական կողմի հրավերով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Դեսպանը նշել է, որ այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շրջանակում։

«Քաղաքական երկխոսության ծրագրում, պետությունների ղեկավարների մակարդակով շփումներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներս՝ հուլիսին, Ռուսաստանի կողմի հրավերով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա աշխատանքային այցի վերաբերյալ», – ասել է Մուստաֆաևը։

Նրա խոսքով՝ այցը կարևոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Սա կարևոր իրադարձություն կլինի, կարևոր հանգրվան մեր հարաբերություններում»,-ընդգծել է Ադրբեջանի դեսպանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930