Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ 18 հանրապետականներ և մեկ անկախ կոնգրեսական միացել են դեմոկրատներին։

Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի և գազի ոլորտի, ածխի և արդյունահանող արդյունաբերության դեմ, ինչպես նաև ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացում մինչև առնվազն 500%։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրում՝ 8 միլիարդ դոլարի չափով։ Նախատեսվում է 300 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրում 2026 և 2027 ֆինանսական տարիներին։

Օրինագծի հեղինակը դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930