
«Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի օգնական-վարորդ Արամ Բարսեղյանին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին:
Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է:
«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ. ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային խայտառակության՝ դեռեւս չբացահայտված գաղտնալսման ձեռագիրն իր տրամաբանական շարունակությունն է ստանում. «մի երկու օր կպահենք Աշոտյանի դեմ ցուցմունք կտա»:
Մեզ լռեցնել չի հաջողվելու:
#ՀայկըհաղթելուէԲելին»: