
«Ինչո՞ւ են «վավեր» միայն մինչև հոկտեմբերի 31-ը տրվելիք հրաժարականները… Ասում եմ՝ կարող ա՞ մի բան էն չի…»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Արդարադատության նախարարությանը վերագրվող՝ դատավորների հրաժարականի մասին հայտնի նախագիծը խտրականության տարր է պարունակում…
Ինչո՞ւ են «վավեր» միայն մինչև հոկտեմբերի 31-ը տրվելիք հրաժարականները: Բա, եթե դատավորներից մեկը որոշում է նոյեմբերի 10-ին կամ 20-ին հրաժարվել իր պաշտոնից, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով կամ այդ ո՞ր ողջամիտ չափանիշով է պետությունը նրան զրկում փոխհատուցում ստանալու իրավունքից:
Ասում եմ՝ կարող ա՞ մի բան էն չի…
Կարո՞ղ ա՝ ինչ-որ մարդկանց վրա ինչ-որ մարդիկ ժամկետներ են դրել…
Ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս…»:
Նախագիծը խտրականության տարր է պարունակումՀՀ Արդարադատության նախարարությանը վերագրվող՝ դատավորների հրաժարականի մասին…
Gepostet von Gevorg Petrosyan am Mittwoch, 14. August 2019