Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:
«Չգիտենք՝ ինչ փոփոխություններ են նախաձեռնում և ինչ հարցադրումների վերաբերյալ։ Կարող է՝ 1-2 հոդված են փոխում, կարող է՝ 1/3 մաս են փոխում։ Հանձնաժողովից առաջ պետք է խոսել, թե ինչի մասին է, ինչ խնդիրներ են ծագել, այսինքն՝ ոչ թե հանձնաժողով ձևավորեն և հետո որոշեն՝ ինչն են փոխում, այլ նախ որոշվի՝ ինչն է անհրաժեշտ փոխել, ինչ խնդիրներ լուծելու համար, և ով է ունակ դա անելու»:
Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին:
Հնդկաստանը Քաշմիրում իր գործողություններով խախտում է սահմանային շրջաններում խաղաղություն, կայունություն ապահովելու մասին երկկողմանի համաձայնագիրը:
Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել:
Նրա կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության կարիք չկա, բայց դա ևս կարող է քննարկման հարց լինել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով:
Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ներքին լսարանի համար էր արված և, վստահ եմ, եթե համանախագահները նման հարց բարձրացնեն, Ն.Փաշինյանն այդպես է պատասխանելու։ Դա միայն հայկական կողմը չի այդպես, որ ներքին լսարանի համար է հայտարարություններ անում։ Ժամանակ առ ժամանակ Իլհամ Ալիևը նույնպես անում է նման հայտարարություններ, օրինակ՝ պետք է գրավեն Զանգեզուրն ու Երևանը»:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:
Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից ավելի քան տասը հազար միավոր արգելված կիսաավտոմատ զենք է հետ գնել դրա վերադարձման սխեմայի գործողության մեկ ամսից պակաս ժամանակահատվածում, որը մտցվել է մարտին կատարված ահաբեկչական գործողությունից հետո:
Չինաստանի Ժողովրդական բանկը «մոտ» է սեփական գաղտնարժույթի թողարկմանը:
«Վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Սահմանադրական դատարանի գործունեությունը ու դրա շուրջ ստեղծված արհեստական իրավիճակը լուսաբանում է միակողմանի, չհիմնավորված և ուղղորդված։
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում առկա դատավոր անդամի թափուր տեղի համար կմրցի 5 դատավոր: Այս մասին ասված է ԲԴԽ տարածած հայտարարությունում:
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:
Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում:
«Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ։
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մի քանի մարդու, այդ թվում՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւային վերանշանակվել է սենատոր:
Ավարտվել է «Թուրքական հոսք» գազամուղի 403-կիլոմետրանոց տեղամասի, որն անցնելու է Սերբիայի տարածքով, առաջին հատվածի շինարարությունը:
«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Իրանը հանդես է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը:
ԱԺ աշխատակազմում կատարվող կառուցվածքային փոփոխությունները երկար ժամանակ շարունակում են մթնոլորտը լարված պահել խորհրդարանի ներսում: Եվ այսօր այդ լարվածությունը պայթել է ԱԺ աշխատակազմի ղեկավարների ու աշխատակիցների միջև լուրջ միջադեպով:
Մյանմայի Մոն հարավարեւելյան նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի:
Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարող է ցանկացած պահի բռնկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված մեծ քանակությամբ զենքի պատճառով:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է:
Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:
Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։
Կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորոգրել և չեն վավերացրել։ Սլովակիան հրաժարվել է վավերացնել։ Լատվիան և Լիտվան հակված չեն վավերացնելու։ Մոլդովան չի վավերացրել, փոխարենը մշակել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ռազմավարական ծրագիր։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Մի տղամարդ եւ 6-ամյա մի աղջնակ են անհայտ կորել Շվեյցարիայի արեւմուտքում. ավտոմեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, քշել-տարել է հեղեղաջուրը: