Ով է Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել է`
2000-2002թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
2002-2006թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,
2006-2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ,
2007թ. մայիսից – 2007թ. նոյեմբեր.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
2007-2009 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,
2009-2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,
2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
2014-2016թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2016-2017թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ,
2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին,
2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է
Պարգևատրվել է
ՀՀ Նախագահի 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:
Ամուսնացած է, ունի երկու որդի: