«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով:
Հրշեջներին առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել խոշոր հրդեհն Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզներ), որն արդեն 1,5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ պահանջելով ԲԴԽ նախագահից և անդամներից՝ հայտնել իրենց կարծիքը դատական ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Որևէ միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, որովհետև գաղափարական խնդիրներ կան: Նման հարցեր Արայիկ Հարությունյանի հետ չենք քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի հետ որևէ բան կիսելու բանակցություններ չեն եղել:
ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողներին ասաց, որ երեկ եղել է 4-րդ կորպուսի պահպանության տարածքում, և նրա խոսքով՝ Խաչիկ, Արենի գյուղերի մասում համեմատաբար հանգիստ էր, կրակոցները բավականին քիչ էին, կամ գրեթե չկային.
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն 1 հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը:
Ներկայացվող տեսանյութում կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը 2017թ. օգոստոսի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած նախավերջին այցելության ժամանակ վերջինիս է ներկայացնում Կալավանի գրանցած հաջողությունները։
Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին:
«Ամբոխային բնազդները ավելի շուտ կտեսնեն, որ հեղափոխության հերոսները ստախոս են, հող հանձնող դավաճաններ, նորից շատ արագ կոռումպացված բյուրոկրատներ, քան upgrade կլինեն մինչեւ հերոսներ ընկալող հանրային գիտակցություն»։
Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը վերջին օրերին մի շարք սխալներ ու վրիպումներ է թույլ տվել՝ հարկադրելով խորապես կասկածելու նախընտրական արշավի՝ իր կուսակցության ֆավորիտը լինելու եւ 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին հաղթելու իր ունակության հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ
Բնականաբար, կլինեն հակադարձումներ այն առումով, թե Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ կատարել իր խմբագրումներ: Դա այդպես է, անշուշտ, սակայն կարծում ենք, քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը, ի դեպ, ֆեյք օգտատեր, ինքնաբուխ կերպով այդպես ջանադրաբար կարող է խմբագրել գեներալի կենսագրությունը:
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը:
Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում:
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:
Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմը բացասական ներգործություն կունենա ամերիկյան տնտեսության աճի վրա եւ կարող է այնտեղ անկում առաջացնել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն:
«Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը:
Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում է բնակիչներին:
Հինգ երեխա է զոհվել, եւս չորս մարդ տուժել օգոստոսի 11-ին ԱՄՆ-ի Էրի օկրուգի (Փենսիլվանիայի նահանգ) մասնավոր մանկապարտեզում բռնկած հրդեհի հետեւանքով:
Մուսոնային տեղատարափներից առաջացած հեղեղումների պատճառով Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում զոհված բնակիչների թիվը հասել է 174-ի:
Ավստրալիայի Կանբերա քաղաքի հետազոտողների խումբն ստեղծել է արդյունաբերական թափոնների վերամշակման հեղափոխական մեթոդ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Առնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ. այս քաղաքական ուժին պատրաստ է աջակցել գերմանացի ընտրողների միայն 11,5 տոկոսը:
Հոնկոնգում երկու ամիս շարունակվող հակակառավարական բողոքները «ցունամիի նման» հարվածել են հոնկոնգյան տնտեսությանը:
«Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է»:
ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար: