Հայաստանն ու Միացյալ Նահանգները հնարավորություն են ստացել կերտելու երկկողմ հարաբերությունների նոր պատմություն, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող հայաստանցի խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը.
2017 թվականին տնտեսական զարգացման արդյունքներով Չինաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաեւ փոխվարչապետի պաշտոնը:
Դերասանի վրա հարձակված շունը քիչ էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում:
Վերջերս տեղի ունեցած սաստիկ փոթորիկը Մեծ Բրիտանիայի Ռեդքար քաղաքի բնակիչներին թույլ է տվել զբոսնել յոթ հազար տարեկան քարացած անտառում:
Ավստրալիայում կին էեկտրատեխնիկն ընտանիքի անդամներին փրկել է նրանց կատվի վրա հարձակված պիթոնից:
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ՀՀ 14 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այդ համայնքներից 12-ում առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ առանց այլընտրանքի:
Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 15 րոպե առաջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են ձեռնպահ մնալ այդ ընտրություններին մասնակցելուց:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում ամփոփել է Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները:
Ամերիկյան Coca-Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի տեղակալ Գրեչեն Բիրքլի հետ:
Մարդիկ, որոնք անվայել վարքագիծ կդրսեւորեն Ֆրանսիայի փողոցներում, կպատժվեն տուգանքով 90 եվրոյի չափով:
Լրագրող եւ քաղաքական գործիչ Քսենյա Սոբչակը գլխավորել է ԶԼՄ-ներում անձանց ժողովրդականության «Կանայք իշխանության մեջ:
Հայաստանի նախագահն անցյալ շաբաթ վերջապես պաշտոնապես չեղյալ հայտարարեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Լիտվայի բանկը (կենտրոնական բանկը) արդեն այս տարի կթողարկի աշխարհում առաջին կոլեկցիոն կրիպտոմետաղադրամը:
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 3,5 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին մարմարամլակների դեմ պայքարելու համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի պատվիրակության այցը եզրափակող մամուլի ասուլիս, որին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի միջազգային կապերի գծով օգնական Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վինսենթը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի պատվիրակության այցը եզրափակող մամուլի ասուլիս։ Ասուլիսին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի միջազգային կապերի գծով օգնական Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վինսենթը:
Եվրամիությունը մտադիր է իր համար բացառության հասնել մետաղների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հարցում, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է սահմանել:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան և Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ֆրանսիան անհանգստացած է 2017 թվականի նոյեմբերից ի վեր Վրաստանից ապաստան հայցողների եւ կազմակերպված հանցավորության աճից:
Ռուսաստանի Դաշնությանը արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշմանը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է այն նախաձեռնությունը, որով առաջարկվում է մի քանի տող փոխել գերմանական պաշտոնական օրհներգում:
Իրանը պատրաստ է տարածաշրջանի իրադրության կարգավորման շուրջ երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ: