
Պիթոնը կերել է կատվին և փորձել է թաքնվել

Ավստրալիայում կին էեկտրատեխնիկն ընտանիքի անդամներին փրկել է նրանց կատվի վրա հարձակված պիթոնից: Պատահարի տեսագրության վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 5-ին երկրի հյուսիսի Մոսման քաղաքում: էլեկտրատեխնիկ Բրայդի Մարոն օձին հանել է սպասարկյալի տան տակից, որի համար նորոգում էր հաղորդագիծը: Մինչ այդ պիթոնը հասցրել էր կուլ տալ ընտանիքի սիրեցյալին՝ կատվին: Կինը մերկ ձեռքերով բռնել է պիթոնին եւ բաց թողել անտառում՝ սպասարկյալների հողամասի սահմաններից դուրս: Պարզվել է, որ Մարոն 15 տարի աշխատել է վայրի կենդանիների ապաստարանում: Այնուամենայնիվ, նրան ապշեցրել են օձի չափերը. մեղեսիկային պիթոնի էգը կշռել է շուրջ ութ կիլոգրամ:
Դա վիթխարի օձ է, դրա հետ պետք է զգույշ լինել»,- նշել է նա: Մեղեսիկային պիթոններն ավստարալական ամենախոշոր օձերն են: Հատկապես խոշոր առանձնյակների երկարությունը կարող է հասնել վեց մետրի, իսկ քաշը՝ 30 կիլոգրամի:
https://www.youtube.com/watch?v=_0JjJ9Wk5f8