Շարմազանովը ՏԻՄ առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են ձեռնպահ մնալ այդ ընտրություններին մասնակցելուց: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանոﬖ ընդգծեց, որ որոշ համայնքներում, որտեղ բացի ՀՀԿ-ականներից առաջադրվել են նաև ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական թեկնածուներ, կարելի է մրցակցություն ակնկալել, սակայն հիմնական համայնքներում ընտրությունները մրցակցային չեն լինի: «Որոշ կուսակցություններ, որոնք խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ընդդիմության ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,- նշեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցելու դժվար է խոսել բազմակարծության, ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացման մասին: «Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան ՏԻՄ ընտրություններին»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031