
Գերմանիայի նախագահը հրաժարվել է երկրի օրհներգը փոխարինել գենդերային առումով չեզոք տեքստով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է այն նախաձեռնությունը, որով առաջարկվում է մի քանի տող փոխել գերմանական պաշտոնական օրհներգում: Այդ մասին, հայտնել է SaarbrՖcker Zeitung գերմանական հրատարակությունը:
«Ոչ, ես դեմ եմ այն բանին, որ օրհներգի բառերը փոխվեն»,- ասել է Շտայնմայերը հրատարակությանը տված հարցազրույցում: Ավելի վաղ Գերմանիայի ազգային օրհներգի փոփոխությանը դեմ էր արտահայտվել նաեւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը մարտի 4-ին կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»: Առաջարկությունն արվել է առաջիկա Կանանց միջազգային օրվա առթիվ: Ռոզե Մյորինգը համապատասխան կառավարական շրջաբերականն ուղարկել է այն նախարարության աշխատակիցներին, որը գլխավորում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկեր Կատարինա Բառլեյը:
Պետական պաշտոնյան առաջարկել է առնվազն երեք փոփոխություն մտցնել այն տեքստում, որը 1841 թվականին գրել է բանաստեղծ Ավգուստ Հոֆման ֆոն Ֆալերսլեբենը: Երկու տեղում առաջարկվում է «Հայրենիք» բառը փոխարինել «ծննդավայր» (Heimatland Vaterland-ի փոխարեն), բառով, իսկ «եղբայրական սրտով եւ ձեռքով» տողը, Ռոզե Մյորինգի կարծիքով՝ հարկ է փոխել համարձակ սրտով եւ ձեռքով»(couragiert вместо brՖderlich), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: