Ավստրալուհին հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 15 րոպե առաջ
Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 15 րոպե առաջ: Ինչպես հայտնել է Daily Mail հրատարակությունը, կինը կարծում էր, որ իր մոտ կույր աղիի բորբոքում է։ 27-ամյա Լոուրենսն իր կողակցի՝ Կուրտ Ստյուարտի հետ միասին մարտի 5-ին եկել են տեղի հիվանդանոց: Կինը գանգատվում էր որովայնի ուժեղ ցավերից:
«Ես լաց էի լինում եւ Կուրտին ասում էի, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, եւ նա որոշեց, որ իմ փորն ուռել է կույր աղիի պատճառով»,-պատմել է նա: Սակայն բժիշկները Լուրենսին հայտարարել են, որ նա հղի է, իսկ ցավերը երկունքի ցավեր են: 15 րոպե անց նա առողջ որդի է ունեցել, եւ նրան կոչել են Ջաքս: Սա զույգի երկրորդ զավակն է, նրանք արդեն մեծացնում են իրենց երկու տարեկան դստերը: Նրանք խոստովանել են, որ մինչ այժմ չեն կարողանում շոկից դուրս գալ, բայց շատ ուրախ են փոքրիկի ծնվելու համար: Լոուրենսի խոսքով՝ իր մոտ հղիության նշաններ չեն եղել, իսկ երկու թեստերի արդյունքները, որոնք նա արել է վերջին մի քանի ամսվա ընթացքում, եղել են բացասական: