Բաժիններ՝

ԱՄՆ-ը 3,5 մլն դոլար կհատկացնի Վրաստանին մարմարամլակների դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 3,5 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին մարմարամլակների դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Համապատասխան հուշագիրն ստորագրել են Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ Եվրոպայի եւ Ասիայի երկրներում USAID-ի փոխկառավարիչ Բրոք Բիրմանը: USAID-ի ֆինանսներով Վրաստանը մտադիր է գնել տեխնիկա եւ ֆերոմոններ, ինչպես նաեւ ուսուցում կազմակերպել Պարենի ազգային գործակալության աշխատակիցների համար, նշել է նախարարը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031