Բաժիններ՝

Լիտվայի բանկը կթողարկի աշխարհում առաջին կոլեկցիոն կրիպտոմետաղադրամը

Լիտվայի բանկը (կենտրոնական բանկը) արդեն այս տարի կթողարկի աշխարհում առաջին կոլեկցիոն կրիպտոմետաղադրամը: Այս մասին լրագրողներին հայտնել է բանկի վարչության անդամ Մարյուս Յուրգիլասը։

«Ապրիլի վերջին – մայիսի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ, որի ընթացքում պետք է ընտրվեն կրիպտոմետաղադրամի թողարկման տեխնոլոգիական լուծումները»,- ասել է նա: Այնուհետեւ բանկը կորոշի թողարկման ժամկետը, անվանական արժեքը, հատման քանակը, դրամագիտական իրի տարածման եղանակները: Նումիզմատիկական նոու-հաուն բանկը կնվիրի Լիտվայի անկախության 100-ամյակին, որը նշվում է այս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031