
Ֆրանսիայի փողոցներում հետամտումները կպատժվեն 90 եվրո տուգանքով

Մարդիկ, որոնք անվայել վարքագիծ կդրսեւորեն Ֆրանսիայի փողոցներում, կպատժվեն տուգանքով 90 եվրոյի չափով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:
«Դրա համար տուգանքը կլինի 90 եվրո»,- ասել է Գրիվոն BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք նա հաստատել փողոցում հետամտումների համար տուգանքի սահմանումը: Ի պատասխան հաղորդավարի այն մեկնաբանությունների, թե եվրոպական այլ երկրներում, մասնավորապես, Պորտուգալիայում եւ Բելգիայում, նման պատիժը սահմանված չէ, Գրիվոն նշել է, որ Ֆրանսիան հնարավորություն ունի օգտվել արտասահմանյան գործընկերների բացասական փորձից:
«Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում կանանց 90 տոկոսը, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, նշել են, որ դարձել են կա՛մ ֆիզիկական, կա՛մ խոսքային բռնության, կա՛մ տարակերպ հետամտումների զոհեր»,-ասել է Գրիվոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: