Ռուս ռեփեր Տիմատին իրեն պատկանող ավտոմեքենային հարվածած հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում:
Գերմանիայում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի համերգի կազմակերպիչները հարկադրված են եղել նրա շոուն Էսենի օդանավակայանից տեղափոխելու Դյուսելդորֆ այն երկյուղների պատճառով, որ միջոցառումը կարող է բացասաբար ազդել արտույտների պոպուլյացիայի վրա:
Ոչ ոք չի շահի այն առեւտրական պատերազմում, որը կարող է հրահրվել ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումից:
Ուղղաթիռ է կործանվել Չեչնիայի հարավի լեռներում
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հիասթափվել ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամից, նա հիասթափվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անկանխատեսելի համակարգից:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ արաբական չորս պետությունների կողմից Կատարի շրջափակումը կարող է շարունակվել տասնամյակներ՝ այդ իրադրությունը համեմատելով ԱՄՆ-ի կողմից Կուբայի բազմամյա շրջափակման հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունը` Հայաստանում իշխանության չարաշահման մասին, փաստերի արձանագրում է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«ԱՄՆ դեսպանին չեմ ուզում պատասխանել, և ընդհանրապես դեսպանների: Յուրաքանչյուր դեսպան իր երկրի մակարդակով քննություն է վերցնում այլ երկրի հասարակության մեջ»:
Հրդեհ է բռնկել դանիական Maersk բեռնատար նավում, որի վրա եղել են անձնակազմի 27 անդամներ, չորսը համարվում են անհայտ կորած:
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Չոն Ըհ Յոնը այս շաբաթ կայցելի ԱՄՆ, որտեղ երկրի ղեկավարությանը կտեղեկացնի ԿԺԴՀ իր ուղեւորության եւ նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքների մասին: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է նախագահի վարչակազմը:
«Մենք պարոն դեսպանի գնահատականները ոչ այնքան՝ որպես սուր քննադատություն ենք ընկալում, այլ՝ որպես «ջանացավ» գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հակակոռուպցիոն միջոցառումները և Հայաստանի հետևողական ժողովրդավարացումը»:
Ձեռնարկիչները Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, մարտի 7-ին հայտնել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում։
«Մեր ժողովուրդն ընդդիմադիր ժողովուրդ չի: Նա ուզում է լավ ապրի, այսինքն` իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել: Սա է մեր ժողովրդի վիճակը»:
Ռուսական շոու բիզնեսի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը, որն ստացել է «Ուղեցույց աստղ» անվանումը, ինչպես նաեւ նկարահանել են տեսահոլովակ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը բացառում է, որ ՀՀԿ-ում որևէ մեկը կճնշի որևէ մեկին: «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը: Խնդիրը քաղաքական պիտի նայել»:
«Նման հրապարակումներ միշտ եղել են, կան և կլինեն, թե իրականությունը որն է՝ կիմանաք առաջիկայում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ «Ելքն» իրեն միայնակ է գործուղելու Ազատության հրապարակ:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասել է.
«Պրովոկացիա մի՛ արա, ուղղակի հավես չունեմ խոսալու: Տո ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` հրաժարվելով մեկնաբանել Եռաբլուրում գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 60 կողմ, 35 դեմ ձայներով: Ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ քվեարկեցին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է լավատեսություն տածել Կորեական թերակղզում լարվածության թուլացման հեռանկարների առթիվ, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով 2019 թվականի նախագահական ընտրություններում համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը, հորդորել է նրան փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կարծես օրեր առաջ էր, որ այդ լուրջ բանը տեղի ունեցավ. ահա, Հայաստանի չորրորդ նախագահը ծնվեց՝ սուսուփուս, առանց ավելորդ աժիոտաժի, ու, ըստ երեւույթին, ճիշտ են այն մտահոգությունները, այն կասկածները, թե հանրապետությունում սրա մասին քչերը գիտեն։
Փիթեր Նավառոն կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը՝ պաշտոնաթողություն խնդրած Գերի Քոնի փոխարեն:
Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: