Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար: Արդյո՞ք Քոչարյանը կարձագանքի այս փաստին, արդյո՞ք կներկայացնի իր դիրքորոշումը:
ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերի Քոնը հայտարարել է առաջիկա շաբաթներին պաշտոնաթող լինելու մասին։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով։
Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Միացյալ Նահանգները հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան:
ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին:
Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարին։ «Խորհրդարանական համակարգում անձը որեւէ նշանակություն չունի, հնարավոր է շատ կարճ ժամանակ` մի վեց ամիս, առավելագույնը` մեկ տարի, անձը դրսեւորի իր որակները, հետո դա չի աշխատելու. անձի մասին պետք է մոռանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզեցի՞ք, թե ով էր այն պատգամավորը, որը, անկախ ՀՀ նախագահի թեկնածուին միաձայն կողմ քվեարկելու որոշումից, «Գագիկ Ծառուկյան» գրառումն էր թողել՝ անվավեր դարձնելով Արմեն Սարգսյանի ընտրության քվեաթերթիկներից մեկը՝ հարցրինք պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել:
«ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որեւէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, եւ «Ելք» խմբակցությունը կսատարի նրան: Սա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաև վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մարտի 4-ին կողոպտիչները 5 միլիոն դոլար են գողացել այն ինքնաթիռից, որը գտնվում էր Վիրակոպուս օդանավակայանի բեռնահամալիրում
Սաստիկ ժայթքում է արձանագրվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեղռնաշղթայի Սիմոե գործող հրաբխում, խառնարանի վրա ծխի եւ մոխրի շուրջ 2,3 հազար մետր բարձրությամբ սյուն է գոյացել:
SpaceX ընկերությունը մարտի 6-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 կապի արբնայակը՝ շուրջ 6 տոննա քաշով:
«Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»:
Բելգիայի դեղատները մարտի 6-ից միջուկային անվտանգության նոր պլանին համապատասխան կկարողանան անվճար յոդային պաստեղներ տալ բոլոր ցանկացողներին:
Միջազգային մամուլը շարունակում է քննարկել 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` փորձելով կանխատեսումներ անել, թե երբ կսկսվի կարգավորման նոր գործընթաց Հայաստանի և Թուրքիայի միջև:
Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին:
«Հիմնականում խորացված ձևով արտաքին քաղաքականության և նաև Արցախյան հարցի բանակցությունների մեջ որևէ մեկը չի կարող ասել, որ Կարեն Կարապետյանն ամենափայլուն գիտակներից մեկն է»:
Արարատի մարզի ինը համայնքում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին կընթանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:
Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ ընտրեց Երրորդ Հանրապետության չորրրորդ նախագահին։ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին Ազգային ժողովի երեք խմբակցություններ, և միայն «Ելք» խմբակցությունը դեմ արտահայտվեց։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը: