Բաժիններ՝

Coca-Cola-ն առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել

Ամերիկյան Coca-Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել։

Ընկերությունը մտադիր է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «չժուհայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա, որտեղ գերիշխում են ճապոնական բրենդները, ինչպես, օրինակ՝ Strong Zero-ն, Highball Lemon and Slat-ը, գրում է Financial Times-ը: Չժուհայ ըմպելիքներում ալկոհոլի պարունակությունը սովորաբար կազմում է 3 տոկոսից մինչեւ 8 տոկոս, ինչը դրանք դարձնում է գարեջրի այլընտրանքը:

Բացի այդ, շուկայում ներկայացված են տարբեր համերի հարյուրավոր նման կոկտեյլներ, ինչի շնորհիվ դրանք տարածում ունեն կանանց շրջանում: Այս ձեռնարկումը Coca-Cola-ում որակում են « բացառիկ քայլ ընկերության պատմության մեջ»: Coca-Cola-ի ճապոնական ստորաբաժանման ղեկավարության կարծիքով, այն իմաստ ունի՝ հաշվի առնելով չժուհայի շուկայի մեծությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս