
Բրիտանիայում 7000 տարեկան անտառ են գտել

Վերջերս տեղի ունեցած սաստիկ փոթորիկը Մեծ Բրիտանիայի Ռեդքար քաղաքի բնակիչներին թույլ է տվել զբոսնել յոթ հազար տարեկան քարացած անտառում: Այս մասին հայտնել է GazzetteLive տեղական պորտալը:
Ուժգին ալիքները մաքրել տարել են առափնյա ավազները, որոնց տակ տեղատվության ժամանակ այժմ կարելի է տեսնել հնադարյան կեչիների, կաղնիների, չինարիների եւ հաճարենիների, ինչպես նաեւ խորտակված նավակների մնացորդներ: Այդ անտառի վերաբերյալ առաջին հիշատակմանը կարելի է հանդիպել 1871 թվականի աղբյուրներում, երբ այստեղ վարազի ժանիքներ եւ եղջերվի եղջյուրներ են գտել:
Վերջերս Մեծ Բրիտանիայով ձնաբեր ցիկլոն է անցել, որն ընդհատումներ է առաջացրել տրանսպորտային համակարգում եւ խնդիրներ ստեղծել խանութներին մթերքների մատակարարման հարցում: Բրոդսթեյրս եւ Ռամսգիթ քաղաքներում փոթորիկն ափ է նետել մի քանի հազար սատկած ծովային կենդանիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=UD0fikqTnR4