
Չինաստանի տնտեսությունը 2017 թվականի արդյունքներով երկրորդ տեղն է գրավել աշխարում

2017 թվականին տնտեսական զարգացման արդյունքներով Չինաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թվում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարենորոգումների պետական կոմտեի նախագահ Հե Լիֆենը:
«2017 թվականին Չինաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հասել է 82,7 տրիլիոն յուանի, ինչը համապատասխանում է անցյալ տարվա հունվարի 31-ի փոխարժեքով 12,2 տրիլիոն դոլարին: Այս ցուցանիշով մենք աշխարհի առաջին տնտեսությունից՝ ԱՄՆ-ից հետ ենք մնում 7 տրիլիոն դոլարով, բայց աշխարհի երրորդ տնտեսությանը՝ Ճապոնիային գերազանցում ենք նույն 7 տրիլիոն դոլարով:
Մենք շարունակում ենք երկրորդ տեղն զբաղեցնել համաշխարհային տնտեսությունների թվում, ինչը բնավ էր դյուրին չէ»,- հայտնել է նա Պեկինում ընթացող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (Չինաստանի պետական իշխանության բարձրագույն մարմնի) շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում: Հե Լիֆենի խոսքով՝ 2018 թվականին, ըստ հաշվարկների՝ Չինաստանի տնտեսական աճի շուրջ 60 տոկոսը ձեռք կբերվի սպառման հաշվին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: