Բաժիններ՝

Շունը օպերային ներկայացման ժամանակ հարձակվել արտիստի վրա

Դերասանի վրա հարձակված շունը քիչ էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ներկայացման ժամանակ բեմ է վազել բորդեր-կոլլի ցեղատեսակի մի շուն, որն ատամներով բռնել է դերասաններից մեկի թեւքից:

Տղամարդը, դուրս չգալով կերպարից, փորձել է քշել կենդանուն, սակայն շունը բաց չի թողել նրան: Արդյունքում՝ դերասանները, հանդիսասրահի քրքիջի ներքո, արիաբար ավարտին են հասցրել տեսարանը: Հայտնվելով Համացանցում, տեսանյութն ակնթարթորեն վիրուսային է դարձել: Մեկնաբանները հիացմունք են հայտնել արտիստների պրոֆեսիոնալիզմի առթիվ, որոնք կարողացել են զսպել ծիծաղը եւ չխափանել ներկայացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=9dTil2k–0w

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս