«ՀՀԿ-ն մինչև ապրիլ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկելու». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Մենք այդ հարցերը կքննարկենք ապրիլի ընթացքում, երբ կգա ժամանակը: Այժմ առկա բոլոր գնահատականները տեսական են»,- նշեց Շարմազանովը:

Նա մամուլի ներկայացուցիչներին կոչ արեց ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց, որովհետև իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել: «Ինչպես ասել եմ, կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը, վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով ըստ մեզ և, կարծում եմ, նաև ըստ հանրության, կկարողանա լավագույնս ներկայացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չեն քննարկել: Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ ՀՀԿ-ն դանդաղում է, սակայն շեշտեց, որ իրենք ամեն ինչ անում են ժամանակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031