Բաժիններ՝

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ընտրել են հարսանեկան տորթը և հրուշակագործին

Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, ընտրել են այն հուշակագործին, որը պետք է թխի իրենց հարսանիքի տորթը: Ընտրությունն արվել է լոնդոնցի հայտնի հուշակագործ Քլեր Փթաքի օգտին, որը Լոնդոնի արեւմուտքում գտնվող Violet հրուշակեղենի փռի սեփականատերն է, տեղեկացնում է BBC-ին:

Նրանք Քլեր Փթաքին պատվիրել են կիտրոնա-շամբուկի տորթ: Այն կզարդարվի սերուցքային կրեմով եւ թարմ ծաղիկներով: Քենսինգթոնյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ տիկին Փթաքը թխած տորթն աչքի է ընկնելու իր «վառ գարնանային համով»:

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը պլանավորված է գարնան վերջին՝ մայիսի 19-ին: Քլեր Փթաքը, որը մեծացել է Կալիֆոռնիայում, իր թխվածքներում նախընտրում է օգտագործել օրգանական եւ սեզոնային բաղադրիչներ:

Քենսինգթոնյան պալատի հայտարարության մեջ ասված է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը անհամբերությամբ են սպասում այն պահին, երբ իրենք կկարողանան իրենց հյուրերին հյուրասիրել այդ տորթով: Ընդամենը հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին, հրավիրված է 2 հազար 640 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս