«Սև հովազը» կրկին չի կալանավորվի. Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը, քննության առնելով դատախազի բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Դատարանը երկարատև կալանքից հետո քննության առնելով «Սեվ Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, որոշում էր կայացրել Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք և գրավ՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց մերժել դատախազի բողոքը՝ թողնելով անփոփոխ Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Շնորհակալ ենք Դատարանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031