Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Կատալոնիայի 260 քաղաքական գործիչների

Իսպանիայի կառավարությունը անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի այսպես կոչված անկախության հայտարարումից ի վեր 260 քաղաքական գործիչների է հեռացրել պաշտոններից, որոնք աշխատում էին ինքնավար հանրակցության կառավարությունում: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

«Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել Է այն բանում, որ նա «ստել է խորհրդարանում», պնդելով, որ պետական բյուջեից ոչ մի եվրո չի ծախսվել այսպես կոչված «գործընթացի»՝ Կատալոնիայի նախկին իշխանությունների՝ Իսպանիայից ինքնավարության անջատվելուն միտված մի շարք քայլերի վրա:

Հարկային ծառայությունը հետաքննության ընթացքում հաստատել է, որ անկախության շուրջ հանրաքվեի անցկացման համար փող է տրամադրվել այդ թվում պետբյուջեից: Նախնական տվյալներով՝ խոսքը 2,2 մլն եվրո գումարի մասին է:

Կատալոնիայում Մադրիդի ուղղակի կառավարման սահմանման պահից անցած 120 օրվա ընթացքում իրենց պաշտոններից զրկվել են 260 մարդ, հայտնել է Սանտամարիան՝ Պատգամավորների կոնգրեսում պատասխանելով Ռիվերայի հարցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս