Բաժիններ՝

17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 15։39-ին կտրած-ծակած վերքերով մահացած վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սարչապատ գյուղի բնակիչ 18-ամյա Տիգրան Դ․-ն։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողներն ու Լոռու պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Այդ ընթացքում Մեծավան բնակավայրի բնակիչ 17-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Տիգրան Դ․-ի կրծքավանդակին և դիմել փախուստի։

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս