Բաժիններ՝

Amazon-ն առաջ է անցել Alphabet-ից և կապիտալացմամբ երկրորդը դարձել աշխարհում

Amazon.com ինտերնետ-մանրավաճառը մարտի 20-ի սակարկությունների արդյունքներով առաջին անգամ առաջ է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, եւ կապիտալացման չափով երկրորդ ընկերությունն է դարձել աշխարհում:

Այդ մասին հայտնել է The Financial Times-ը: Մեկ օրում Alphabet-ի բաժնետոմսերի գնանշումներն իջել են 0,2 տոկոսով, մինչդեռ Amazon-ի արժեթղթերը 2,7 տոկոսով թանկացել են: Արդյունքում՝ Amazon-ի շուկայական արժեքն այժմ կազմում է 768 միլիարդ դոլար՝ Alphabet-ի 761 միլիարդ դոլարի դիմաց:

Apple-ը շարունակում էզբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլարի կապիտալացմամբ: Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Forbes հանդեսի վարկածով, դարձել է 2017 թվականի ամենահարուստ մարդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս