«Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը չպետք է կրկնվի». Մերկել
Միգրացիոն ճգնաժամը, որին Եվրամիության երկրները բախվեցին 2015-2016 թվականներին, չպետք է կրկնվի: Այդ մասին մարտի 21-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարական հայտարարությամբ:
«Հարկավոր է խուսափել նման իրադրության կրկնվելուց,-ասել է նա:- Դրա կրկնվելը կնշանակի, որ մենք ոչ մի բան չսովորեցինք ո՛չ ազգային, ո՛չ եվրոպական մակարդակով»: Մերկելն ընդգծել է, որ Եվրոպայում վերջին տարիների ճգնաժամերը, այդ թվում՝ միգրացիոնը, «պառակտեցին ու բաժանեցին» գերմանական հասարակությունը: ԳԴՀ-ի կանցլերը թվարկել է երեք գործոն, որոնց մասին ԵՄ-ն ապագայում չպետք է մոռանա:
Առաջին՝ Բրյուսելը պետք է վերջ դնի նրանց անօրինական բիզնեսին, ովքեր փողի դիմաց միգրանտների են բերում հանրակցություն, երկրորդ՝ ավելի լավ ֆինանսավորել անկայուն պետությունների օժանդակման ծրագրերը, երրորդ՝ հարկավոր է պայքարել միգրացիայի պատճառների դեմ, հավելել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: