Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնեց Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որը 29 մարդու կյանք է խլել. Tolo News

Առնվազն 29 մարդ է զոհվել, եւս 52-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ին Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլի արեւմտյան մասում, շիաների սրբավայրի մերձակայքում, որտեղ բնակիչները հավաքվել էին՝ տոնելու Նովրուզ: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր պայթյունի հետեւանքով 26 զոհվածների եւ 18 տուժածների մասին: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս